ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 27-ին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Չինաստան կատարած այ ցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա է եղել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: