Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փաստաթղթերում իրենց ստորագրություններ են դրել ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհքանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ելույթ ունենալով համաձայնագրի ստորագրումից հետո' ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում ռուս-իրանական կապերը ռազմական գերատեսչությունների գծով աստիճանաբար զարգանում են:

 

«Այդ հարաբերությունների ամրապնդման գործում էական քայլը այսօր ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումն է: Ստեղծվել է ռազմական ոլորտում փոխգործակցության տեսական հիմք»,- ասել է Շոյգուն։