Իրանի ազգային նավթընկերությունը Չինաստանի Unipec и Sinopec կորպորացիաների հետ ստորագրել Է Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) նավթի, գազախտուցքի մատակարարումների ավելացման եւ Իսլամական Հանրապետությունում Չինաստանի ներդրումների ընդլայնման երեք համաձայնագիր: Ստորագրումը տեղի Է ունեցել ապրիլի 11-ին Պեկինում Իրանի նավթ ի նախարար Բիժան Նամդար Զանգանեի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 11-ին հաղորդել Է Mehr գործակալությունը:
Անցյալ տարի Իրանը ՉԺՀ Է արտահանել օրական 630 հազար բարել նավթ: Չինաստան իրանական նավթի արտահանման ընդհանուր ծավալը կազմել Է շուրջ 17 միլիարդ դոլար: Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ 2015 թվականի սկզբի դրությամբ Իրանն զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը Չինաստանին նավթի մատակարարումների ծավալով՝ ապահովելով այդ երկրի Էներգակրի տարեկան սպառման մոտավորապես 10 տոկոսը:
Իրանն ունի նավթի համաշխարհային պաշարների 10 տոկոսը: ԻԻՀ-ն մտադիր Է Էներգակրի հանույթն օրական 1 միլիոն բարելով ավելացնել պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո, որն, ինչպես սպասվում Է, կկատրավի միջուկային գործարքի հիման վրա: Ներկայումս Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում Է 2,8 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: