Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 17-ին երկօրյա այցով կմեկնի Սերբիա: Այցը կատարվում է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով:

 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում Սերբիայի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն երկկողմանի ռազմական համագործության եւ անվտանգության հարցեր: Ծրագրվում է ստորագրել նաեւ Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: