Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա... Այս մասին ֆեյսբուքում գրել է Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը.
«Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, "արծրունիզմ" էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել..
Հասարակությունը նորից նույն տեղեկատվական վակուումի մեջ է հայտնվել։ Ու սա այն դեպքում, երբ գործողությունները միայն մեկ ( երկու, կամ երեք.. կապ չունի) ուղղություններում են իրականացվել..Իսկ եթե վաղը լայնամասշտաբ գործողություններ սկսվեն ու հետն էլ բլոկադայի մեջ հայտնվենք????
Ի դեպ' ՊԲ-ն որ ասում ա "միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է" '
դա միայն սահմանային գոտուն է վերաբերվում.. Տեղեկատվական դաշտում ադրբեջանը հաջողությամբ գրոհում է, դիմացն էլ պաշտպանական որևէ "բնագիծ" չկա..
Հ.Գ..Երկիրը պետհամարանիշներ ներկելով, սպաներին կանաչ գույնի համազգեստ հագցնելով կամ էլ ուսադիրների տեղը փոխելով չեն պահում.. Սթափվեք»