Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Թաթարստանի Հանրապետությունը մարտի 5-ին համաձայնագիր են ստորագրել տնտեսական եւ հումանիտար համագործակցության մասին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ընդհանուր շատ բան ունենք, մենք ցանկանում ենք համագործակցություն զարգացնել առանց բացառության բոլոր բնագավառներում»,- համաձայնագրի ստորագրումից առաջ ասել Է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ կայացած ունեցած հանդիպմանը:
Թաթարստանի նախագահը նշել Է, որ համաձայնագիրը կանոնակարգում Է, մասնավորապես, համագործակցությունը բժշկության, զբոսաշրջության, ներդրումների ու ինովացիոն ոլորտներում: «Կմշակվի «ճանապարհային քարտեզ», կստեղծվեն աշխատանքային խմբեր, կորոշվեն պատասխանատու նախարարները, ովքեր կզբաղվեն այդ համաձայնագրի իրականացմամբ»,-ասել Է Միննիխանովը: