Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո էլ Հայաստանի սորոսականներն ամենգնով փորձում էին խայտառակ պարտության մեղավորության սլաքները ուղղել հյուսիս՝ դեպի ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը` փորձելով ստեղծել տպավորություն, որ ռուսական կողմը պատերազմի ընթացքում չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ասել է թե՝ ծանր պահին միայնակ է թողել և դա էլ դարձել է պատերազմում պարտության գլխավոր պատճառը: Սորոսականների նպատակը կարելի է հասկանալ, նախ՝ նրանք գտնում են հարմար մեղավորի և պարտության մեղքից մաքրում գործող իշխանություններին: Բացի այդ, հող են նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հանրային տրամադրություններ ստեղծելու և դեպի Արևմուտք՝ ՆԱՏՕ ուղղություն բռնելու համար:
Սակայն, սորոսականների հետ համաձայն չեն Հայաստանի ուժային բլոկի գրեթե բոլոր նախկին ղեկավարները: ԱԱԾ նախկին պետը, գլխավոր ռազմական տեսուչը և ՊՆ նախկին նախարարը՝ բոլորն էլ իրենց վերջին հայտարարություններում ընդգծում են, որ ռուսական կողմը ոչ միայն կատարել է իր դաշնակցային պարտավորվածությունները, այլ մի բան էլ ավել: Հետևաբար՝ ըստ ուժային բլոկի նախկին ղեկավարների` պարտության պատճառները պետք է փնտրել ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում՝ ապիկար իշխանությունների շրջանում: Որևէ հիմք չկա ուժային բլոկի նախկին ղեկավարների հայտարարությունները և պնդումները կասկածի տակ առնելու համար, քանի որ վերջիններս եղել են իրադարձությունների կիզակետում և լավագույնս են տիրապետում բոլոր տեղեկություններին, այդ թվում՝ պարտության պատճառներին...