Ինչպես արդեն տեղեկացրել էինք ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է 63 համարի ավտոբուսը: Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ: Տեղեկացրել էինք նաև, որ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: 63 համարի ավտուբուսը սպսարկում է «Քինգ դելյուքս» ընկերությունը, որը պատկանում է Արթուր Հարությունյանին: Ավտոբուսը գազով չի աշխատել: