Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ եւ գիտնական-բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի դուստրը՝ Քսենիա Չիլինգարովան, որի ապրիլի 13-ի երեկոյան ճանապարհահտռասպորտային պատահարի Է ենթարկվել, իրեն նորմալ Է զգում: Այդ մասին Քսենիան ինքը ապրիլի 14-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստիին:
Նախօրյակին Մեժդունարոդնոյե խճուղում տեղի Է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով Ք. Չիլինգարովան հոսպիտալացվել Է: 22:05-ին Մեժդունարոդնոյե խճուղու 3-րդ կիլոմետրում «Մերսեդես» ավտոմեքենան բախվել Է ավտոբուսի: Բախումից հետո «Մերսեդեսը» մխրճվել Է եւս երկու մարդատար ավտոմոբիլների մեջ:
«Ամենի ինչ կարգին Է, քնում եմ»,- ասել Է Չիլինգարովան:
Բոտկինի հիվանդանոցում, ուր, իրավապահ մարմինների տվյալներով, աղջկան տեղափոխել են ավտովթարից հետո, գործակալությանը հայտարարել են, որ Քսենյան հիվանդների ցուցակում նշված չԷ: