Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնաառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին (Պալաչ) և իր ընկերներին այսօր ոստիկանները բերման են ենթարկել:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ Արթուր Հարությունյան անվամբ անձ բերման չի ենթարկվել:

 

Նշենք, որ Աբովյանի ընտրություններում ինքնաառաջադրվել են նաև ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի փորձագետ, գլխավոր մասնագետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը, ով քաղաքապետ է եղել 1999-2008 թթ., այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: