Գյումրիում ոստիկանությունը բերման է ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Վերջինս պատրաստվում էր Հռոմի պապին տեղեկացնել, որ առաջին քրիստոնյա երկրում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին տեղեկացնում է Դավիթ Սանասարյանը։

 

«Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ….

 

Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել փողոցում քայլելու ժամանակ…

 

Ազատություն Շահենին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Սանասարյանը։