«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 17 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ նախ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: