Ոստիկանության Արաբկիր բաժնում դեկտեմբերի 19-ին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում էլ տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ռոստովի փողոցի բնակիչ Վիգեն Միքայելյանը:
Դեկտեմբերի 27-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, կասկածյալը Ֆրանսիայի հրպարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: