Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 03.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1971 թ. ծնված Գալինա Ա.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքի ինտերպոլի ԱԿԲ կողմից խարդախության մեղադրանքով:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն