Ապրիլի 28-ին Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նրանց ներկայացրել են թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները, պատմական իրադարձությունների մանրամասները:

 

Պատվիրակները թանգարանի տպավորիչ շրջայցից հետո եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: