Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը և Տիգրան Գալստյանը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: