Հոկտեմբերի 24-ին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտևը, Ինեսե Լիբինա-Էգներեն և պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին' լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 

 

Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին:

 

Հյուրերը գրառում կատարեցին Պատվո հյուրերի հուշամատյանում: