Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսիեն այցելեցին Ծիծռնակաբերդի հուշահամալիր:
Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: