Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն' ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ ապրիլի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ' հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը: