ԼՂՀ Օմբուդսմեն Յուրի Հայւրապետյանը հրաժարական է ներկայացրել։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Օմբուդսամենի աշխատակզմից տեղեկացրին, որ դա եղել է Հայրապետյանի որոշումը։ պատճառների վերաբերյալ աշխատակազմից այլ մանրամասներ չներկայացրին։ Այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն ևս տարածել են, որում ասվում է.
«ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Յու.Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը»։
Լուսանկարը՝ Armtimes.com-ի։