Լեռնային Ղարաբաղում բախումների հետևում կանգնած են Ռուսաստանն ու Թուրքիան: Այս մասին նշված է France24 հեռուստալիքի կայքում հրապարակված հոդվածում:

 

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում կործանեց ռուսական ռմբակոծիչը:

 

Ադրբեջանը Եվրամիության էներգամատակարարման հարցում այլընտրանք է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, Եվրոպան ստիպված կլինի հրաժարվել այդ էներգետիկ միջանցքից: Այս մասին նշել է Փարիզի Science Po համալսարանի քաղաքական վերլուծաբան Թոռնիկե Գեորգաձեն:

 

Նրա կարծիքով՝ Թուրքիան, իր հերթին, ցանկանում է խարխլել տարածաշրջանը, Ադրբեջանին հրահրել միջամտել Ղարաբաղում և Բաքվին ամբողջությամբ հեռացնել Մոսկվայից: