Եթե վերջին ժամանակներում Ռուսաստանը, մեղմ ասած, իրեն լավ չի պահում և հյատնվում է շատերիս քննադատության թիրախում, դա ամենևին չի նշանակում, թե Արևմուտքն այդ ֆոնի վրա սրբանում ու մաքրվում է: Ոչ, իրականում կեղտը մնում է կեղտ և ֆոնը բնավ չի փոխում կեղտի' կեղտոտության աստիճան: Եթե խոսում ենք Եվրոպայի մասին, խոսքս հենց այսօրվա եվրոպական ստանդարչտներից բխող' կեղտոտ, անազնիվ ու ստոր մոտեցման մասին է մի շարք հարցերին:

 

Վերցնենք տխրահռչակ Եվրատեսիլ-2016-ը, որին այսօր տարօրինակ կերպով սրտի տրոփյունով սպասում են մեր շատ հայրենակիցներ: Իսկ որևէ մեկին արդյոք հետաքրքրե՞լ է այն փաստը, որ տխրահռչակ Եվրատեսիլի տխրահռչակ կազմակերպիչները դրոշների վերաբերյալ «Եվրատեսիլի» ներկա քաղաքականության նախնական տարբերակում արգելված դրոշների ցանկում ի թիվս Իսլամական Պետության, Կիպրոսի Թուրքական Հանրապետության դրոշների' ներառել են նաև Արցախի դրոշը, ու թեպետ հայտարարել են, որ դա ընդամենը նախնական տարբերակն է, բայց դեռ հայտնի չի' վերջանական տարբերակում Արցախի դրոշը արգելված ցանկից դուրս կգա՞, թե՞' ոչ: Այո' նույն ցանկում, և Արցախի դրոշը կարող է արգելվել Եվրատեսիլում…


Սա է այն կեղծ մարդասիրությունը, ազատությունը, սրանք են այն կեղծ ժողովրդավարական ու ազատական գաղափարները, որոնցով մեր արևմտյան գործընկերներն արդեն տարիներ շարունակ փորձում են լվանալ մեր ուղեղները: Փորձում են ու որոշ դեպքերում էլ ստացվում է…


Իմ խորին համոզմամբ' այս հայտարարությունից հետո եթե մենք չենք ուզում կորցնել մեր արժանապատվությունը, Հայաստանը առնվազն պետք է հրաժարվեր Եվրատեսիլին մասնակցելուց, որովհետև այո' դա արժանապատվության խնդիր է: Բայց դե ես համոզված եմ, որ նման բան չի լինի, Հայաստանը կմասնակցի, իսկ մեր կողմի կազմակերպիչները այսօրինակ քննադատություններից կարդարանան' ասելով, թե Եվրատեսիլը զուտ մշակութային միջոցառում է կարիք չկա այն քաղաքականացնելու: Այո, իսկապես արդեն քաղաքականցնելու կարիք չկա, որովհետև Եվրատեսիլը վաղուց արդեն քաղաքականցված է հենց Եվրոպայի կողմից, իսկ վերջին հայտրարաությամբ էլ ավելի քաղաքականացվեց, Եվրատեսիլը ամենաքաղաքականացված միջոցառումներից է, որի մեջ մշակութային տարրը գրեթե զրոյական է:


Չգիտեմ ում համար ինչպես, բայց նման հայտարարությունից հետո ինձ համար բացարձակապես միևնույն է, թե ինչ տեղ կգրավի Հայաստանը, ավելին' ցավալի է, որ Հայաստանը մասնակցելու է և դրանով մենք կունենանք արժանապատվության հերթական կորուստը: