Այս դաժան, սահմռկեցուցիչ հանցափորձը տեղի է ունեցել Երևանում, անցյալ տարեվերջին:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայկ Բեգլարյանն իրեն պարբերաբար խաբելու շուրջ 2015թ. դեկտեմբերի 15-ին իր բնակարանում վիճաբանել է նախկին կնոջ՝ Արևիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, թիկունքից աննկատ մոտեցել է, փորձել է ներարկել նախկին կնոջը: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, Ա. Հարությունյանը ասեղի ծակոցից հետ է շրջվել, ինչից ներարկիչի ասեղը կոտրվել է: Հենց դրա շնորհիվ էլ, այսինքն' զուտ բարեբախտությամբ, ներարկում չի կատարվել:

 

 

Վերը նշված արարքի համար Հայկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձը) 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: