Արարատի մարզում տղամարդը ծեծի է ենթարկվել նախկին հարսի կողմից:
«Փաստինֆո»- ի տեղեկություններով, պատճառն էլ եղել են, որ կինը ցանկացել է հետ վերադարձնել իր երեխաներին և հենց այդ հարցի շուրջ էլ վիճաբանել են նախկին հարսը և սկեսրայրը:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 23-ին:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տղամարդը ստացել է քթի, դեմքի ձախ կեսի, պարանոցի ճանկռվածքների և ստորին շրթունքի սալջարդ վերքերի ձևով վնասվածքներ, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Կնոջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է: