Լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակը խորհրդանշող հուշարձանն արդեն գործնականում պատրաստ է: Որոշ ժամանակ առաջ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբի ֆուտբոլիստները տարբեր մարդկանց դիմելուց ու մերժում ստանալուց հետո, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրանքով, որ նա աջակցի «Արարատ 73»-ի հաղթանակը հավերժացնող հուշարձանի կառուցման գործում:
ՀԱՕԿ նախագահը սիրով համաձայնեց՝ գործին ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին: Հայտարարվեց «Արարատ 73»-ի հուշարձանի նախագծի մրցույթ: Ներկայացված ավելի քան 50 նախագծից չեմպիոններն ընտրեցին լավագույնը:
ՀԱՕԿ նախագահի ջանքերի շնորհիվ քանդակաշարն արդեն պատրաստ է, մնում է միայն որոշվի արձանի տեղադրման վայրը: Այդ մասին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը բարձրաձայնում են ֆուտբոլիստները:
«Ամեն ինչ արված է շատ բարձր որակով, մակարդակով, տեղը տեղին, միայն մնում են հարդարման աշխատանքները: Իմ ասածը ես արել եմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում