Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ, որոնք, վերջերս բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել 5 անվանակարգում: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու համար և ընդգծել՝ պատրաստ է մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: 

 

«Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել մասնակցության և հաղթանակի համար, մասնակցությունը մարդուն հնարավորություն է տալիս իր ուժերի վրա վստահ լինել, մրցել, հաղթել և ավելի մեծ մրցույթների պատրաստվել: Իմացեք, որ միշտ պատրաստակամ եմ օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

Գագիկ Ծառուկյանը խոստացել է նաև 15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի Հայաստան հրավիրելու համար: