Բրիտանացի լրագրողները պնդում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն «Իսլամական պետության» ծայրահեղականների հետ դավադրության մեջ է եղել:

 

Ինչպես հաղորդում է Sky News տեղեկատվական պորտալը, նրա տրամադրության տակ է մոտ 22 հազար ֆայլ, այդ թվում'Ասադի ռեժիմի ներկայացուցիչների և ահաբեկիչների նամակագրությունը:

 

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայի կառավարության և ահաբեկիչների միջև նավթի առևտրի շուրջ գործարք է ստորագրվել: