«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Արցախի ԱԺ պատգամավորները ոչ միայն գաղտնի նիստեր են հրավիրում, այլեւ ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր քաղաքական-հասարակական կառույցների հետ։

Տեղեկացանք, որ փետրվարի սկզբներին էլ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը եւ խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Արդարություն»-ը, ԱԺԿ-ն եւ «Միասնական հայրենիք»-ը, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:

«Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ եւս ներկայացուցչական կազմով․ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան եւ այլք։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանում արցախցիների խնդիրների վերաբերյալ հարցեր, կողմերը որոշել են հանդիպումները շարունակել, նույնիսկ քննարկվել է կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը:

Իսկ հանդիպման ֆորմատը եղել է' նախ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, որից հետո հանդիպում Արցախի նախագահի հետ: Այսինքն՝ նույն օրը պատգամավորները նաեւ Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել»: