«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երեւանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլեւ «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի եւ մյուս վարչապետերի հետ: Նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպում:
Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ նիստի առանձնահատկությունները «պայմանավորված» են ոչ միայն նոյեմբերին Հայաստան-ԵՄ ստորագրվելիք «համաձայնագրով», այլեւ Ղրղզստան-Ղազախստան սահմանային վեճով. Ղրղզստանի նախագահ Աթանբաեւը պատրաստվում է ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Երեւանյան նիստից հետո, ըստ ավանդական ձեւաչափի, ասուլիս կտան Տիգրան Սարգսյանը եւ վարչապետերից որեւէ մեկը` կախված նիստի օրակարգից: Մեդվեդեւն ասուլիսին չի մասնակցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում