armnoc.am Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի հուշամրցաշարը:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային ծանորդները. հաղթողներ դարձան՝ Վարդան Մանուկյանը, Արսեն Դադայանը, Սարգիս Կիրակոսյանը և Հայկարամ Հովսեփյանը:

Նախօրեին լավագույն արդյունքներ էին գրանցել Խաչիկ Հարությունյանը, Դավիթ Դավայանը, Ազատ Հակոբյան, և Դավիթ Սարգսյան:

Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարն անցկացվում էր արդեն 26-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում էին մոտ 110 ծանրորդներ Երևանից և Հայաստանի այլ մարզերից: