Երեկ երեկոյան Շիրակի Մարզի Հովիտ գյուղի բնակիչ, 1964 թվականի ծնված Մարտին Խաչատրյանն է ընդունվել «Գյումրի» բժշկական կենտրոն:

 

Նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի ստորին կոտրվածք՝ տեղաշարժով, ձախ ազդրի միջային մակերեսի այրվածքներ եւ մարմնի այլ մասերի այրվածքներ:

 

Հիվանդանոց է տեղափոխվել նաև տուժողի կինը` Լյուդմիլա Հ.-ն, որի մոտ ախտորոշվել է աջ նրբոսկրի թեթեւ այրվածքներ: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով` դժբախտության պատճառն այն է, որ ամուսինները փորձել են «Նիվա» մակնիշի մեքենայում տեղեդրված գազի բալոնից խողովակի միջոցով գազ լիցքավորել խոհանոցի համար նախատեսված գազաբալոնի մեջ: Արդյունքում` հայտնվել են հիվանդանոցում:

 

Հիվանդանոցում Մարտին Խաչատրյանին վիրահատել են, նրա վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: