Եկատերինբուրգում երկու կասկածյալներ ձերբակալվել են Վլադիմիր Պուտինի ավտոճանապարհի վրա ականներ տեղադրելու փորձի համար։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Սվերդլովսկի մարզի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխին:
Ինչպես ավելի վաղ գրել էր Znak.com- ը, հուլիսի 9-ին՝ Պուտինի այցի օրը, երկու տղամարդիկ քարեր և շշեր էին փաթեթավորել կոշիկի տուփի մեջ, և տեղադրել Կոլցովո օդանավակայանի ճանապարհին, ուր ուղևորվում էր նախագահը՝ GMIS գագաթնաժողովում ելույթ ունենալուց և ուսանողների հետ հանդիպելուց հետո։
«Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները այս խառնաշփոթի ոչ թե մեկ, այլ հնարավոր երկու նախաձեռնողներն էին ձերբակալել։ Դրանք նախկինում դատապարտված քաղաքացիներ էին», - ասել էր գործակալության աղբյուրը:
Ոստիկանությանն վարկածի համաձայն՝ այդ մարդիկ ուղղակի ցանկացել են վրեժ լուծել՝ իրենց նախկինում դատապարտելու համար։
Դեպքի հաջորդ օրը կասկածյալները ձերբակալվելէինն, որից հետո խոստովանել, որ ցանկացել են փորձել ոստիկանների օպերատիվությունը։
Այս գործով քննությունը դեռ շարունակվում է։