Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Խորհրդարանում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքով սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար առավելագույն ժամկետը երկարաձգել մինչև 2018թ.

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հիմնական զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքում փոփոխությունը պայմանավորված է նոր հարկային օրենսգրքի ընդունմամբ:

 

«Նախնական գնահատականի համաձայն՝ վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018 թ. առաջին եռամսյակում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը»,- նշեց նախարարը: