«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմնավորման մեջ մի ուշագրավ դրույթ կա: Տվյալ փաստաթղթի ե) կետի շարադրանքից տեղեկանում ենք 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ' Ր. Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության մասին:
Ինչպես նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ, այդ եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլև հաջորդած 2 տարիների ընթացքում անկենսունակ և ոչ ճշմարիտ դարձան: Իսկ թե ինչ «հիմնավորումներ» են բերվել, կարելի է կռահել փաստաթղթի հետագա շարադրանքից:
Ի հակառակ դրան, ներկայիս օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության օրենքով Արցախի Հանրապետությունը ճանաչելու փաստն ամենևին չի հակասում միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ' ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ՝ միակողմանի (ՄԱԿ)»:
Հիշեցնենք, որ այն ժամանակ' 2007թ. սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ վարչապետը' նույն թվականի մարտի 20-ից այդ պաշտոնում նշանակված Ռոբերտ Քոչարյանը: