Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության կողմից հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը մոտ 510 մլն դրամ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու գծով ազատելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Պատգամավորները քվեարկեցին կողմ 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9-ը:
Նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում' մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր՝ ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: