Թեև ընդհանուր մենամարտերն Օլիմպիական մարզաձև չեն, բայց ՀԱՕԿ նախագահի աչքից չեն վրիպում նույնիսկ այս մարզաձևում հաղթած մարզիկները: Վերջերս Մոսկվայում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին հաղթած Ալբերտ Ղազարյանին և նրա մարզչին՝ Հայկ Ղուկասյանին այսօր ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

 

 

Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է հայ մարզիկին և հաղթանակի համար պարգևատրել ավտոմեքենայով. 

 

 

«Հալալ է քեզ՝ որպես հայ, որ կարողացար հայի պատիվը բարձր պահել, քո հաղթանակով ուրախացնել մեր զինվորներին, մեր հայրենակիցներին: Ապրես: Ես էլ քեզ մեքենա եմ նվիրում»,- դիմելով հաղթած մարզիկին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը: 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում