Հայաստանում «Վերջին զանգ»-ը՝ վերջին դասը, տեղի կունենա մայիսի 27-ին: 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Նրա փոխանցմամբ' ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարիներին:
«Հաջորդող տարիներին ավելի մեծ թվով երեխաներ կավարտեն: 2013-2014 թթ. առաջին դասարան 36 հազար աշակերտ ենք ընդունել, իսկ 2015-2016-ին'42 հազար»,-շեշտեց նա' հավելելով, որ նկատվում է աշակերտների թվի աճի դինամիկա:
Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների: