Հայաստանում «Վերջին զանգ»-ը՝ վերջին դասը, տեղի կունենա մայիսի 22-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ վերջին դասի առթիվ հանրակրթական տարբեր դպրոցներում տարբեր միջոցառումներ են անցկացվելու:

 

«Նախորդ տարի Հայաստանի հանրակրթական դպրոցների 25 հազար աշակերտներ մայիսի 23-ին մասնակցել են իրենց վերջին դասին, կազմակերպվել են տարատեսակ հանդիսություններ»,- նշեց Եգանյանը:

 

Վերջին դասից հետո մի քանի օր անց շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ դրանք կմեկնարկեն հունիսի 2-ին: