«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ՌԴ պաշտպանության նախարարության հետ քննարկում է Սիրիայում մարտական ուղղաթիռների շահագործման փորձի հիման վրա դրանց արդիականացման հարցը: Այդ մասին հայտնել է հոլդինգի գլխավոր տնօրենի՝ արտադրության և նորարարությունների հարցերով տեղակալ Անդրեյ Շիբիտովը` փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

Նա նշել է, որ ծրագիրը թույլ կտա «ինչ-որ տեղ աննշան, ինչ-որ տեղ զգալի փոփոխություններ մտցնել»:

 

 

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ծրագրում է ՌԴ ռազմածովային ուժերի համար նոր սերնդի ուղղաթիռներ արտադրել, որոնք կփոխարինեն Կա-27-ին: