Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

Կորցրած դիրքերի մասին հանրության «փոքր շրջանակներում» վաղուց շրջանառվող և քննարկվող տվյալների մասին բարձրաձայնվեց: Երևի Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևակերպված «յոթ միլիոն քառակուսի մետր»-ը պետք է հրապարակ իջներ՝ հանրային իմացության իրավունքը փոքր ինչ հստակեցնելու համար:

 

 

Պարզվեց, որ հանրությունն այդ իրավունքը չուներ: Որպեսզի հանրությունը ադրբեջանական տեղեկությունները փորփրելու, մտքի մեջ հնարավոր կեղծիքը հանելուց հետո դատողություններ անելու փորձեր չանի, գուցե արժե՞ վստահել հնարավորինս ճիշտ տեղեկացված լինելու նրա իրավունքին: Պատերազմ է, որի ժամանակ նաև դիրքեր են գրավվում, նույնիսկ՝ բնակավայրեր: Կողմերից յուրաքանչյուրը ի՛ր դիքերի և ի՛ր բնակավայրերի համար է պայքարում և ցավում: Ցավոտ տեղեկությունները ոչ միայն խոր հիասթափություններ են, այլև հանրային ռեսուրսների մոբիլիզացիա, որը պիտի արվի ժամանակին: Հիմա հարցը,-ի՞նչ անի հանրությունը, որպեսզի կարողանա հավատալ ՊՆ-ի ընթացիկ տեղեկություններին: Ուղղակի հավատա՞: Առաջիկայում հավատա՞, որ երբ Արծրուն Հովհաննիսյանն ասում է մեկ դիրքի կորուստ՝ դա հինգ դիրք չէ, և երբ ասում է երեք դիրքի նվաճում՝ դա մեկ դիրք չէ:

 

 

Հավատա առանց «բայց»-երի՞: Վստա՞հ եք, որ հանրային հավատը ՊՆ-ի կողմից կառավարվող կատեգորիա է: Նույնն է պարագան «քաղացիակն օգնության», «հերոսացումների՛՛, «նվաստացումների» պարագայում: Հավատա՞նք լիսկաների, զարզանդների նորօրյա հերոսացումներին:

 

 

Նվաճե՞լ է ՊՆ-ն հանրային հավատը, ազնի՞վ է եղել հանրության հետ, թե՞ հանրային հավատի ռեսուրսը շահագործելու տակտիկական ծրագրերը ՊՆի մարտավարությունն է:

 

 

Կից նյութն՝ այստեղ