Գործում է կազմակերպված հանցախումբ, որի նպատակը գեներալ Մանվել Գրիգորյանին և ԵԿՄ-ին վարկաբեկելն է: Այս հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտագությանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Արցախում տեղի ունեցած միջադեպին:
Նշենք, որ մամուլում հրապարակվեց, որ Արցախում Մանվել Գրիգորյանը և իր անձնակազմը հայհոյել են դիրքեր բարձրացողներին՝ ճանապարհը փակելու համար: ԵԿՄ-ականները բավական վրդովված են մամուլում հնչեցված այդ հայտարարությունների վերաբերյալ:
«Այսօր երկրապահի շնորհիվ Արցախում չկա մի վայր, մի հենակետ, մի վաշտ, մի ջոկ, որտեղ մարդու պակաս կա: Վահան Բադասյանը տեսախցիկների առաջ ասում է՝ սա է եղել, միջադեպ է եղել, բայց հենց փաստերով նեղում ես, ասում է՝ դե ես չեմ եղել այնտեղ, բայց ընկերներից եմ իմացել: Շատ ցավալի է, որ Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը ասում է՝ տեղյակ չեմ, բայց դատապարտում եմ: Որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա»,- ներկայացրեց Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ լակոտական բամբասանքներ են, և ոչ մի փաստացի հիմք չկա: