Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 19-20-ը, մայիսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, մայիսի 21-22-ը' գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

 

Քամին հարավ-արևմտյան է' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:

 

 

Երևանում մայիսի 19-20-ը, մայիսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն: