Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, իսկ մայիսի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում`

Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 27-28-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.50C (1994 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           19.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

 

 

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:

Ծիրանի բերքատվության կանխատեսում

Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ 2018 թ.-ին Արարատյան դաշտում ծիրանի բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 45-50 ցենտներ: