Սահմանին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Մենք համագործակցում ենք ՊԲ-ի հետ, եւ ստացված տեղեկատվության համաձայն բոլոր ստորաբաժանումները գտնվում են, վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել»,- նշեց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարն անդրադարձավ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի' սահմանին տեղադրվելու են վերահսկողական սարքեր.

 

«Պետք է զերծ մնալ բոլոր տեսակի կրակոցներից, դիվերսիոն հարձակումներից եւ նաեւ միջազգային հետաքննության մեխանիզմներ իրականացնել: Վերջին բանակցությունների ժամանակ կարծես թե այդ ամենը ձեռք է բերվել»,-ասաց նախարարը:

 

Ըստ նախարարի՝ բանակցային գործընթացում հաջողության հասնելու առաջին նախապայմանը դա արդեն իսկ համապատասխան իրավիճակ ստեղծելն է և վստահության մեխանիզմներ պետք է ստեղծել: