Ադրբեջանական կողմի վերջին օրերի ագրեսիան պյմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով: Այս մասին Եռաբլուր պանթեոնում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ստեղծված լարվածությանը: «Նրանք այդպիսով ցանկանում են նաև լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ը, սակայն չեն հասկանում, որ այդ հակամարտությունը կարգավորելու համար ոչ թե պետք է լարվածություն ստեղծել սահմանին, այլ վստահության մթնոլորտ ստեղծել»,- ասաց Օհանյանը:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդի սադրիչ գործողությունների և սահմանին անընդհատ լարվածություն ստեղծելու պայմաններում հայկական կողմին միայն մնում է թշնամուն զսպող քայլեր ձեռնարկել: «Մեզ մնում է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել և հակառակորդին խիստ և զսպող պատասախան տալ»,- եզրափակեց նախարարը: