Արգենտինյան «Սան Խոսե դե Վիլյա Էլիսայի» ֆուտբոլիստ Միքաել Ֆավրեն մահացել է խաղի ժամանակ ստացած հարվածի արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է El Dia-ն, միջադեպը տեղի է ունեցել «Դեֆենսորես դե Կոլոն» ակումբի դեմ հանդիպմանը:
Մրցակցի ֆուտբոլիստներից մեկը խաղային դրվագում պատահաբար ծնկով հարվածել է Ֆավրեի գլխին,ինչը հանգեցրել է ֆուտբոլիստների միջև բախման: Արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստը կրկին հարված է ստացել գլխին և կորցրել գիտակցությունը: Խաղացողին հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողել:
«Դեֆենսորես դե Կոլոնի» երկու ֆուտբոլիստի, ովքեր մասնակցել են բախմանը, տարել են ոստիկանական բաժանմունք: