Եվրոպացի պաշտոնյաները մեղադրել են Թուրքիային նրանում, որ այն ԵՄ է ուղարկում միայն «հիվանդ և անգրագետ» սիրիացի փախստականներին՝ արգելափակելով որակյալ մասնագետների ելքը, գրում է Daily Telegraph-ը:
Անկարայի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը իրավունք ունի որոշելու, թե ներգաղթյալներից ով պետք է մնա, կամ հեռանա:
Որպես կանոն, փախստականների հարցով ՄԱԿ-ի հանձնակատարն է որոշում, թե ով վերաբնակեցման իրավունք ունի: Բայց Անկարան բացառել է սիրիացի բժիշկներին, ինժեներներներին ու գիտնականներին այդ սխեմայից: