Թուրքական իշխանությունները Իրաքից և Սիրիայից փախստականներին ստիպում էին հետ վերադառնալ այն բնակավայրեր, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի Մարդու իրավունքների լիազոր պաշտպան, ժողովրդավարության և օրենքի գերակայության ղեկավար Կոնստանտին Դոլգովը:
«Թուրքիայի իշխանություններն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում ու ճնշում էին գործադրում, այդ թվում՝ ֆիզիկական, փախստականների և կացարան խնդրողների վրա, որպեսզի ստիպեն նրանց վերադառնալ պատերազմից տուժած երկրներ»,- ասել է նա: