Լիբանանի ՆԳ նախարարությունը սիրիացի փախստականներին արգելել է դուրս գալ Լիբանանի տարածքից և վերադառնալ Սիրիա: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նախարարությունը հակառակ դեպքում սպառնացել է նրանց զրկել փախստականի կարգավիճակից:

 

«Հունիսի 1-ից Լիբանանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից գրանցված սիրիացի բոլոր փախստականներին արգելվում է դուրս գալ երկրից: Հակառակ դեպքում նրանք կարող են կորցնել փախստականի կարգավիճակը»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ: Նման որոշում ընդունելը նպատակ ունի ցրել լարվածությունը՝ Լիբանանի տարածքում ապահովելով փախստականների անվտանգությունը և կարգավորել նրանց ներկայությունը երկրում: Լիբանանյան իշխանությունները զգուշանում են, որ փախստականների զանգվածային վերադարձը Սիրիա նախագահական ընտրություններ ի նախօրեին կարող է լարվածություն ստեղծել այնտեղ:

 

Լիբանանի տարածքում այժմ գտնվում են մեկ միլիոնից ավելի սիրիացի փախստականներ: