ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում շարունակվող հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերը լքող սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոն Էրնեստը:

 

«Մենք դիտարկում ենք օժանդակության լրացուցիչ քայլեր այն երկրներին, որոնք ընդունում են այդ փախստականներին»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' բրիֆինգի ժամանակ նշել է Էրնեստը, չհաստակեցնելով, թե ինչպիսի քայլերով, ում և երբ կուղարկվի այդ օգնությունը:

 

Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ այլ քայլերը քննարկում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք է ժամանել շուրջ 350 հազար միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարներով: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկա միգրացիոն ճգնաժամն աշխարհում հանդիսանում է ամենալայնամասշտաբը' Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: